Ռուսաստանի և ԱՄՆ-ի միջև հարաբերությունների բարելավումը ժամանակ կպահանջի, ռուսական ՏԱՍՍ-ին ասել է Կրեմլի խոսնակ Դմիտրի Պեսկովը:
«Այս գործընթացում, իհարկե, իներցիա կա», - նշել է Պեսկովը՝ ակնարկելով Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի միջև հանդիպման երկարատև բացակայությանը:
ԱՄՆ հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆն այսօր ժամանել է Մոսկվա՝ Ռուսաստանի ղեկավարության հետ հանդիպելու նպատակով։
Թրամփը սպառնացել է նոր պատժամիջոցներով հարվածել Ռուսաստանին, ինչպես նաև 100 տոկոս մաքսատուրք սահմանել այն երկրների նկատմամբ, որոնք ռուսական նավթ են գնում, որոնցից խոշորագույններն են Չինաստանն ու Հնդկաստանը, եթե Պուտինը չհամաձայնի հրադադարի: