ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարում է, որ Ռուսաստանի նավթի վերաբերյալ պատժամիջոցների մասին որոշումը կհրապարակվի չորեքշաբթի տեղի ունենալիք հանդիպումից հետո:
«Վաղը Մոսկվայում հանդիպում կլինի, կտեսնենք՝ ինչ է ստացվում, կորոշենք», - երեքշաբթի ասել է նա։
Նախատեսվում է, որ ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ Ուիթքոֆը օգոստոսի 6-ին Մոսկվայում հանդիպում կունենա բարձրաստիճան պաշտոնյաների հետ: Ռուսասկան ԶԼՄ-ների հաղորդմամբ՝ նա արդեն Մոսկվայում է:
Օգոստոսի 3-ին լրագրողը Թրամփին հարցրել է՝ ի՞նչ ուղերձ կփոխանցի Ուիթքոֆը Մոսկվայում, և արդյոք Ռուսաստանը որևէ կերպ կարող է խուսափել պատժամիջոցներից, նա պատասխանել է. «Այո՛, թող գործարք լինի, որ մարդիկ սպանված չլինեն»։