Թուրքիայի արտգործնախարար Հաքան Ֆիդանը աշխատանքային այցով մեկնել է Սիրիա։ Դամասկոսում նա բանակցություններ կանցկացնի Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ Ալ-Շարաայի հետ։
«Ակնկալվում է,որ բանակցությունների ընթացքում թուրքական կողմը կգնահատի ազգային անվտանգությանն առնչվող այն սպառնալիքները, որոնք գալիս են Սիրիայի հյուսիսարևելյան շրջաններից», - Reuters-ի հետ զրույցում նշել է Թուրքիայի արտաքին քաղաքական գերատեսչությանը մոտ կանգնած աղբյուրը՝ հավելելով, որ Անկարայի համար «Սիրիայի միասնականության և տարածքային ամբողջականության պաշտպանությունն այսօր կարևոր է քան երբևէ»։