Մատչելիության հղումներ

Անկարան պնդում է, որ քրդերը վտանգում են Սիրիայի ամբողջականությունը


Թուրքիայի դրոշը, արխիվ
Թուրքիայի դրոշը, արխիվ

Պաշտոնական Անկարան կրկին պնդում է, որ քրդերը վտանգում են Սիրիայի ամբողջականությունը։

Այս մասին այսօր հայտարարել է Թուրքիայի Պաշտպանության նախարարությունը՝ պնդելով, որ քրդերին միավորող «Սիրիական դեմոկրատական ուժերի» գործողությունները՝ «հակասում են այս տարի կենտրոնական իշխանությունների հետ կնքված համաձայնագրի դրույթներին, որոնց համաձայն քրդական կառույցները պետք է ներգրավվեն պետական հաստատությունների կազմում»։

Թուրքիայի ռազմական գերատեսչության պնդմամբ՝ սիրիացի քրդերը Դամասկոսի հետ համաձայնագրի կատարմանը սկսել են դիմադրել հատկապես Սվեյդայում իրադրության վերջին սրացումից հետո։

«Մեր ուշադրությունից չի վրիպել այն հանգամանքը, որ «Սիրիական դեմոկրատական ուժեր» ահաբեկչական կազմակերպությանը ձայնը ավելի լսելի է դարձել երկրի հարավում տեղի ունեցած բախումներից հետո», - հայտարարել է Թուրքիայի ռազմական գերատեսչությունը։

Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG