«Ուկրաինան բանակցություններից չի վախենում և նույնն էլ Մոսկվայից է ակնկալում», - այսօր հայտարարել է Վլադիմիր Զելենսկին։
Ուկրաինայի նախագահի այս հայտարարությունը հնչել է նրա և Գերմանիայի դաշնային կանցլեր Ֆրիդրիխ Մերցի՝ այսօր կայացած հեռախոսազրույցից հետո։ Դրա ավարտին Զելենսկին նաև նշել է, որ «եվրոպացիները պետք է մասնակցեն Ուկրաինայում խաղաղության հաստատմանն ուղղված բանակցային գործընթացին»։