Պաշտոնանկ է արվել բոսնիացի սերբերի առաջնորդը

Բոսնիացի սերբերի առաջնորդ Միլորադ Դոդիկ, արխիվ

Բոսնիայի Կենտրոնական ընտրական հանձնաժողովը երկրի՝ սերբերով բնակեցված հատվածի՝ Սերբական հանրապետության նախագահ Միլորադ Դոդիկին զրկել է նախագահական մանդատից։

Որոշումը կայացվել է Բոսնիայի Սահմանադրական դատարանի ավելի վաղ կայացված վճռի համաձայն, որով Դոդիկը դատապարտվել էր մեկ տարվա ազատազրկման և վեց տարով զրկվել էր պետական պաշտոններ զբաղեցնելու իրավունքից։

Սերբական հանրապետության ղեկավարը մեղավոր էր ճանաչվել Բոսնիայում միջազգային հանրության կողմից նշանակված գերագույն ներկայացուցիչ Քրիստիան Շմիդտի որոշումները չկատարելու համար։