Նեթանյահուն հանդիպել է պաշտոնյաների հետ՝ վերջնական տեսքի բերելու Գազայում նոր ռազմավարությունը

Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուն հանդիպել է անվտանգության ոլորտի բարձրաստիճան պաշտոնյաների հետ՝ վերջնական տեսքի բերելու Գազայի հատվածում գրեթե երկու տարի տևող պատերազմի նոր ռազմավարությունը, երեքշաբթի տեղեկացրել է նրա գրասենյակը։

Գրասենյակը հայտնել է, որ վարչապետն անցկացրել է «սահմանափակ անվտանգության խորհրդակցություն», որի ընթացքում բանակի Գլխավոր շտաբի պետ Էյալ Զամիրը ներկայացրել է Գազայում գործողության շարունակման տարբերակները։

Լրատվամիջոցներն ավելի վաղ գրել էին, որ Նեթանյահուն հակված է Գազայի ամբողջական գրավման: Իսրայելի 12-րդ ալիքը, մասնավորապես վկայակոչելով վարչապետի գրասենյակի պաշտոնյային, հայտնել է, որ Նեթանյահուն մտադիր է վերահսկողություն սահմանել Գազայի ամբողջ տարածքի վրա։

ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Իսրայելում սրվում է բողոքի ալիքը՝ պատանդներին արձակելու համար