Դնեպրոպետրովսկի մարզում ԱԹՍ-երի հարձակման հետևանքով տուժել է չորս մարդ

Անցած գիշեր ռուսական զորքերը անօդաչու թռչող սարքերով զանգվածային հարված են հասցրել Դնեպրոպետրովսկի մարզին, տուժել է չորս մարդ։

Դնեպրոպետրովսկի մարզային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Լիսակի խոսքով՝ հարձակման հետևանքով հրդեհվել է վարչական շենքը և մեքենաներ։ Բացի այդ, ավերվել է մեկ բնակելի շենք, վնասվել է ութ տուն։

Պավլոգրադում հրդեհվել է ամառանոց և մեքենա, Կրիվոյ Ռոգի շրջանում՝ չբնակեցված շենք։

Լիսակի խոսքով՝ գիշերը Դնեպրոպետրովսկի մարզում 33 անօդաչու թռչող սարք է խոցվել։