Ռուսաստանը հարվածել է Ուկրաինայի հարավում գտնվող Օդեսայի գազատար ենթակառուցվածքին՝ խաթարելով ձմռան նախապատրաստությունները, չորեքշաբթի օրը հայտնել է նախագահ Վլադիմիր Զելենսկին։
Նրա խոսքով՝ գազատար ենթակառուցվածքը հարձակման է ենթարկվել Նովոսիլսկե գյուղում՝ Ռումինիայի սահմանին, որտեղ գտնվում է գազատարը, որով Ուկրաինան գազ է ստանում Տրանսբալկանյան երթուղով։
«Սա միտումնավոր հարված էր մեր ջեռուցման սեզոնի նախապատրաստություններին», - նշել է Զելենսկին:
ԿԱՐԴԱՑԵՔ ՆԱԵՎ Ռուսական հարվածների հետևանքով Զապորոժիեում կա 2 զոհ, 10 վիրավոր