Մատչելիության հղումներ

Անտառային հրդեհները Ֆրանսիայում շարունակվում են


Անտառային հրդեհները Ֆրանսիայի հարավում, 6-ը օգոստոսի, 2025թ.
Անտառային հրդեհները Ֆրանսիայի հարավում, 6-ը օգոստոսի, 2025թ.

Անտառային հրդեհները Ֆրանսիայի հարավում շարունակվում են։ Դրանց տարածման ընդհանուր մակերեսն այսօրվա դրությամբ հասել է 16 հազար հեկտարի։

Չնայած հրդեհների դեմ ավելի քան 2 հազար հրշեջ է պայքարում, ֆրանսիական իշխանություններին առայժմ չի հաջողվում վերահսկողության տան վերցնել կրակը, որն, ըստ պաշտոնական տվյալների, տարածվում է ժամում 5 կիլոմետր արագությամբ։ Այս պահին հայտնի է առնվազն մեկ զոհի և մեկ անհետ կորածի մասին։

Աղետի գոտի ժամանած Ֆրանսիայի վարչապետ Ֆրանսուա Բայրուն անտառային հրդեհներն աննախադեպ է անվանել։ Վերջին անգամ նման ծավալի անտառային հրդեհներ Ֆրանսիայում արձանագրվել էին 1949 թվականին։


Ուղիղ հեռարձակում

XS
SM
MD
LG